Պաղեստինին գումար կտան, բայց կհետեւեն, թե ինչպես են ծախսում 

Պաղեստինին գումար կտան, բայց կհետեւեն, թե ինչպես են ծախսում 

The Financial Times-ը գրում է․ «Եվրամիությունը մտադիր է հավանություն տալ պաղեստինյան տարածքների զարգացման համար նախատեսված ֆինանսական հատկացմանը։ Ստուգումները ցույց են տվել, որ մինչ այժմ հատկացված գումարները չի կարելի համարել ահաբեկչական խմբավորումների ոչ կանխամտածված ֆինանսավորում։ Սակայն Բրյուսելի իրականացրած աուդիտի արդյունքում պարզվել է, որ պետք է խստացնել հատկացվելիք միջոցների ծախսման գործընթացի վերահսկողությունը։ Առաջին հատկացումը կարող է տրամադրվել արդեն նոյեմբերի վերջին։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն Գազայի սեկտորի եւ Հորդանան գետի Արեւմտյան օկուպացված ափի խոշորագույն դոնորն է։ 2021-24 թվականներին հատկացվել է մոտ 1,2 միլիարդ եվրո։ Ֆինանսավորումը դադարեցվել էր պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրացման ֆոնին»։