«Սա՞ է ձեր քաղաքականությունը»․ CNN-ի մեկնաբանի տհաճ հարցերը Մնացականյանին

«Սա՞ է ձեր քաղաքականությունը»․ CNN-ի մեկնաբանի տհաճ հարցերը Մնացականյանին

Ռազմական գործողությունների հետևանքով  թիրախավորվել և ոչնչացվել է Լեռնային Ղարաբաղի 8000 քաղաքացիական օբյեկտ` ես հիմա նորից ստանում եմ տեղեկություններ, որ Հադրութի, Ստեփանակերտի, այլ քաղաքների խաղաղ բնակավայրեր շարունակվում են հրթիռակոծվել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից։ 

Այս մասին Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է CNN -ի հեռուստամեկնաբան Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում՝ ավելացնելով․«Քաղաքացիական անձինք են մահանում, նրանք հայտնվել են ծանր  հումանիտար դրության մեջ»։

Հեռուստամեկնաբանն, ի պատասխան,ասում է, որ այդ կադրերը իրենք էլ տեսնում են ու ավելացնում․ «Դուք այդ տարածքը համարում եք էթնիկապես ձերը, բայց ՄԱԿ-ի 1993թ․ ռեզոլյուցիաներում դրանք կոչվում են՝ «օկուպացված», և կոչ է արվում, որպեսզի  հայկական Զինված ուժերն անհապաղ հեռանան այս տարածքներից։ Իսկ 2008-ին  ԱՄԿ-ի Գլխավոր ասամբլեան վերահաստատել է սա, ինչպես նաև՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը սևով սպիտակի վրա այդ մասին գրվել է»։ Ապա  Ամանփուրը հարցնում է՝ որևէ կերպ հնարավո՞ր է համատեղ լուծել խնդիրը, քանի որ  յուրաքանչյուր հրադադարը կարող է հաջորդ օրն իսկ խախտվել։

Զոհրամ Մնացականյանը պատասխանում է, որ եթե վերադառնում ենք 93 թվականին, ապա շատ կարևոր է նշել նաև 1992-93-ին շատ վտանգավոր իրավիճակի մասին, երբ Հայաստանի ու Ղարաբաղի միջև կար ընդամենը մի շատ նեղ միջանցք, քանի որ մնացած տարածքը օկուպացված էր ադրբեջանական զինուժի  կողմից,  որն այս տարածքներից տեղահանել էր այնտեղ ապրող բնակչությունը և նրանց ենթարկվել էթնիկ զտումների։«Եվ հաջորդող զարգացումները ի ցույց դրեցին,որ հայերը ունակ էին պաշտպանել իրենք իրենց։Նրանք շատ վճռական էին՝ իրենց կյանքերը պաշտպանելու»,-ասաց ՀՀ արտգործնախարարը։ Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ անվտանգության գոտին ստեղծվեց հենց այդ նպատակով, իսկ նրա չգոյության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության գլխին կախված է լինելու այդ վտանգը։ Զոհրաբ Մնացականյանն այս համատեքստում խոսեց նաև ինքնորոշման իրավունքի մասին, ինչին ի պատասխան հեռուստամեկնաբանը նկատեց, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «շատ ազգայնական ձևով»՝ Լեռնային Ղարաբաղը կոչելով «Արցախ», վանկարկեց, որ Արցախը Հայաստան է վերջ։ «Սա ձեր քաղաքականությո՞ւնն »,-հարցրեց Ամանփուրը։ ՀՀ արտգործնախարարը պատասխանեց, որ այս հայտարարությունը ենթատեքստից կտրված ու խեղաթյուրված է․ վարչապետը խոսել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշախավորն է և չի կարող անտարբեր լինել Արցախում բնակվող իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ։

Հ ԱԳ նախարարը ընդգծել է, որ բանակցությունները պետք է հանգեցնեն «առանց սահմանափակումների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ձեռբերմանը»։

Մնացականյանի խոսքով՝ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մի դեպքում Ադրբեջանը չի կարող հաստատել իր գերակայությունը և Հայաստանը ոչ մի դեպքում թուլ չի տա, որ արցախցիները կրկին կանգնեն էթնիկ զտման վտանգի առաջ։