Ռոնալդուն անհանգստություն է հայտնել Նեյմարի համար

Ռոնալդուն անհանգստություն է հայտնել Նեյմարի համար

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի ապագային։

«Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է։ Մամուլում շատ է քննարկվում, որ բրազիլացին կարող է «Բարսա», «Ռեալ» կամ «Յուվենտուս» տեղափոխվել, սակայն, կարծում եմ՝ նա կմնա ՊՍԺ-ում։ Ես անհանգստանում եմ նրա համար, քանի որ ինձ միշտ դուր է եկել հետևել նրա ցուցադրած խաղին։

Նեյմարը հաճախ է վնասվածքներ ստանում վերջին շրջանում։ Անկախ այն հանգամանքից, թե որ ակումբում կշարունակի ելույթները Նեյմարը, ուզում եմ, որ նա վնասվածքներ քիչ ստանա», պորտուգալացու խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։