Փարիզյան ակումբը իջեցրել է Նեյմարի տրանսֆերային գինը

Փարիզյան ակումբը իջեցրել է Նեյմարի տրանսֆերային գինը

Diario Sport-ի տեղեկություններով, իջեցվել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարի տրանսֆերային գինը։ Եթե նախկինում ֆուտբոլիստին ձեռք բերելու համար հարկավոր էր 300մլն եվրո վճարել, ապա հիմա տեղափոխությունը հնարավոր կլինի իրականացնել 180 մլն եվրոյի միջոցով։

Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական «Բարսելոնայից» ՊՍԺ էր տեղափոխվել ռեկորդային 222մլն եվրոյի դիմաց։