Հայտնի է «Միսս Տիեզերք 2019-ի» հաղթողը

Հայտնի է «Միսս Տիեզերք 2019-ի» հաղթողը

«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող 26-ամյա Զոզիբինի Տունցին։ Նա ՀԱՀ-ն ներկայացնող երրորդ գեղեցկուհին է, որ նվաճում է «Միսս Տիեզերք» տիտղոսը։ Երիտասարդ գեղեցկուհին ակտիվորեն հանդես է գալիս գենդերային հողի եւ գենդերային կարծրատիպերի հիմքով բռնության դեմ։

Պարգեւաբաշխման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Ատլանտա քաղաքում՝ ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Հաղթանակի դափնեպսակի համար պայքարել է 90 գեղեցկուհի ամբողջ աշխարհից։ Երկրորդ տեղում Պուերտո Ռիկոն ներկայացնող քսանչորսամյա Մեդիսոն Անդերսոնն էր, իսկ երրորդում Մեքսիկան ներկայացնող Սոֆյա Արագոնը։