Ժողովուրդ ջան, ջերմաստիճանի նվազում չունենք․ Սուրենյան

Ժողովուրդ ջան,  ջերմաստիճանի նվազում չունենք․ Սուրենյան

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»։