Թե ինչու Արմեն Սարգսյանին Գյումրիում շերեփ նվիրեցին

Թե ինչու Արմեն Սարգսյանին Գյումրիում շերեփ նվիրեցին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Գյումրու խցաններով խճանկարների արվեստանոցում «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամները փոխանցել են երիտասարդների նախաձեռնությամբ ձեւավորած, տնակային ավանների մեխերով պատրաստված «Երկաթե շերեփ»՝ կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքի կարեւորությունից ելնելով թղթե շերեփի փոխարեն ունենալ դիվանագիտական «Երկաթե շերեփ» մեր երկրի արտաքին եւ ներքին հարցերի կարգավորման համար:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին՝  երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրը, գտնվում էր Գյումրիում։