«Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երեւույթը պետք է կարգավորվի

«Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երեւույթը պետք է կարգավորվի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երեւույթը պետք է կարգավորվի։

ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ 

Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ  լուծարվի։

Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանն, ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն  սպառնում է ազգային անվտանգությանը։

Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտին, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել»։