Գյուլումյանը՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին (Տեսանյութ)

Գյուլումյանը՝ Քոչարյանի գործով ՍԴ որոշման մասին (Տեսանյութ)

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ևս ներկա է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին։

«Սահմանադրական դատարանի որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց որոշում է մեծամասնությունը։ Իմ համար առնվազն ողջունելի է, երբ որոշումները միաձայնությամբ չեն ընդունվում, այսինքն կարող են լինել առանձին կարծիքներ»,-նշեց ՍԴ անդամը։

Հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ն շտապել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացնելիս, Գյուլումյանը նշեց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքի համապատասխան, երբ ստանում ենք անհատական դիմում, մենք պարտավոր ենք քննարկել 3 ամսվա ընթացքում որոշում կայացնել, բացառիկ դեպքերում դատարանի պատճառաբանված որոշմամբ այն կարող է հետաձգվել ևս 3 ամիս, այսինքն 6 ամսվա ընթացքում պարտավոր ենք որոշում կայացնել, բայց կանոնը 3 ամիս է, իսկ մենք որոշում ենք կայացրել 4-րդ ամսում։Հիմա ձեր գնահատականին եմ թողնում՝ դա հապճեպ է, թե ոչ»։