Փաշինյանի ձեւակերպումները ազեր-թյուրքական բանակցային-դիվանագիտական շփումներից բանալի բառեր են

Փաշինյանի ձեւակերպումները ազեր-թյուրքական բանակցային-դիվանագիտական շփումներից բանալի բառեր են

Կրթված մարդուց՝ Իլհամից մինչեւ դրական տպավորություն թողած Ռեջեփ Թայիբ։ Փաշինյանի ձեւակերպումները ազեր-թյուրքական բանակցային-դիվանագիտական շփումներից բանալի բառեր են՝ հասկանալու համար այն ջախջախիչ հզոր ազդեցությունը, որ նրանք գործում են Հայաստանի վարչապետ համարվող Փաշինյանի վրա։ Եւ այստեղից էլ թոթովախոս մանկական հաճոյախոսումները, թե «Պրագայում իմ (ՆՓ) եւ նախագահ Էրդողանի ասածները միմյանց չէին հակասում», ոչինչ, որ դույն «կիրթ-դրական» մարդիկ իրենց բանակներով բռնազավթել են հայկական տարածքները, սպանել մեր հազարավոր հայրենակիցներին, իրենց նախնյաց օրինակով նոր ցեղասպանություն են նախապատրաստում, հարգում գորշ գայլերի ավանդույթները, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, իր «նոր», իրականում հին, հայտնի տեսությունն է առաջ քաշում՝ Արցախը Ադրբեջան է, Նախիջեւանն էլ, ՀՀ անկախության հռչակագիրն ինքը վերանայում է, ձեւափոխում Ալմաթիի ԱՊՀ ստեղծման հռչակագիրը, որի կանոնադրության մեջ ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց դրա մասին Փաշինյանն իհարկե չի խոսում, ինքը միայն կիրթ եւ դրական բաներից է խոսում՝ նոր, սփյուռքն էլ իր կեղծաժողովի միջոցով նորացնում է, Մինսկի խմբի, եռանախագահության Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանակցային ողջ գործընթացը նորովի է սրբագրում, միով բանիւ նորարարական կիրք։ Նման նորարարությունն իրականում խորքային թաքնված հին հակահայ տեսությունն է։

Նարինե Դիլբարյան