Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որոնցից 37-ը չզեկուցվող են։ Նիստի օրակարգում են մասնավորապես մաքսատուրքի և հարկերի վճարումից ազատման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակների կարգավիճակի հաստատման կարգը սահմանելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ու այլ հարցեր։