Սկանդալ՝ ռուս-վրացական բանակցություններում

Սկանդալ՝ ռուս-վրացական բանակցություններում

Ռուսաստանի և Վրաստանի միջև Ժնևի միջազգային բանակցությունների 58-րդ փուլն ավարտվել է առանց արդյունքի։
Այս մասին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով, ռուսական պատվիրակությունը, որն ապակառուցողական դիրքորոշում է դրսևորել այս փուլում, ժամանակից շուտ լքել է բանակցությունների սեղանը։

«Փախստականների վերադարձը Ժնևյան քննարկումների հիմնական խնդիրներից մեկն է: Ցավոք սրտի, ռուսական պատվիրակությունը շարունակում է լքել բանակցությունների սեղանը՝ հենց այս հարցը հայտնվում է օրակարգում: 
Չնայած թեմայի արդիականությանը, Ռուսաստանի կողմից դրական ազդանշաններ չկան. Այս հարցի շուրջ քննարկումների մեկնարկին, Ռուսաստանի ներկայացուցիչները, ցավոք, կրկին ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերեցին այս փուլում»,- ասել է Դարսալիան։