Ադրբեջանցիները պատրաստվում են դիմել ՈՒԵՖԱ՝ Արցախի դրոշը «Հանրապետականում» ծածանելու համար

Ադրբեջանցիները պատրաստվում են դիմել ՈՒԵՖԱ՝ Արցախի դրոշը «Հանրապետականում» ծածանելու համար

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում երեկ Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա, ինչպես հայտնի է, դրոնով սավառնել է Արցախի դրոշը։

Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվել էր։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության պետ Էլնուր Մամեդլին։