Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մեքենա

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 16-ից 17-ն  7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին  և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: