Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է 

Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ հարազատների դեմ ուժային ճնշումները առաջիկա օրերին ավելի կսաստկանան։ Իշխանությունները, ըստ տեղեկությունների, մանրակրկիտ աշխատում են բոլոր ուղղություններով, հասնում մինչեւ Թովմասյանի «յոթը պորտ»։ Եթե ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերն ամուր լինեին, ապա կխուսափեին նման քայլերից, այնինչ ցանկանում են վախեցնելով, ճնշումներով Թովմասյանին ստիպել, որ դիմում գրի հեռանա։

ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկող քառօրյայում։ Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը, նա Թովմասյանը հորեղբորորդին է։ Երեկվա ձերբակալության վերաբերյալ Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր հարցրեցինք՝ չե՞ք կարծում, որ սա կարող է դիտարկվել ուժային ճնշում Հրայր Թովմասյանի նկատմամբ եւ որ սա նշանակում է՝ պաշտոնանկության ձեր հավաքագրած հիմքերը թույլ են ․«Այդ առիթով ճիշտ կլիներ ԱԺ աշխատակազմից մեկնաբանություն լսեիք։ Ինչ վերաբերում է համընկնումներին, ես բոլորովին նման համատեքստում չէի դիտարկի։ Առավել եւս կարծում եմ, որ մեր ներկայացրած նախագծում մենք հիմնավոր փաստարկներ ու հիմքեր ենք ներկայացրել»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովը եւ եւրոպական կառույցները մշտական կապի մեջ են Սահմանադրական դատարանի եւ ՍԴ նախագահի հետ ու Հրայր Թովմասյանին հորդորում են դիմում չգրել, խոստանալով աջակցել իր պայքարին։