Պատվիցս վեր եմ համարում Civic.am-ի մասին երկար խոսելը

Պատվիցս վեր եմ համարում Civic.am-ի մասին երկար խոսելը

Civic.am ՔՊ-ական կայքը մի հրապարակում է արել. «Լրագրո՞ղ, թե՞ սադրիչ․ ինչու են ընդդիմադիր ԶԼՄ-ները թիրախավորել ՊՊԾ պետին ու ոստիկանությանը» վերտառությամբ: Իշխանական այս քարոզչամեքենան առաջին անգամ չէ, որ թիրախավորում է լրատվամիջոցներին, վիրավորում լրագրողներին: Այս հրապարակումն ուղղված է Mediahub կայքին, լրագրող Նարե Գնունուն: Վերջինս մեզ հետ զրույցում նշում է, որ սա թիրախավորում չէ, այլ կոնկրետ պատվեր:

«ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ կապված տեսանյութ ենք ունեցել, պարզ երևում է, որ բախումների ժամանակ մենք նկատում ենք ՊՊԾ պետին, որը հետևում է իրադարձություններին, մոտենում ենք իրեն, ես բարևում եմ իրեն, ինքը խփում է իմ միկրոֆոնին, օպերտորին կողքից ասում են` մի նկարի, արա, օպերտորը նշում է, որ նկարելու է, գալիս հարվածում են տեսախցիկին, վնասում այն, օպերատորը դա կադրում ցույց է տալիս, հեռախոսով եմ սկսում նկարել, դրան էլ են խոչընդոտում, հետո ՊՊԾ պետը գալիս ոտքով խփում է մեր լրատվամիջոցի օպերատորին: Այս ամենից հետո իշխանական այս կայքը, որ կոչվում է Civic.am, որոշում է ներկայացնել լրիվ հակառակը: Ներկայացնում են, թե իբր ես գոռալով մոտեցել եմ ՊՊԾ պետին, ինձ անվանում են սադրիչ, գրում են, թե` ինձ պահել եմ անդաստիարակի նման, փորձել եմ իր հեռախոսազրույցը լսել ու այդպես: Այսինքն` լրիվ հակառակ պատկերն է: Տեսանյութն առկա է, ամեն ինչ հստակ երևում է», - նշում է լրագրողը:

Նրա խոսքով` փորձել է ճշտել, թե ով է հոդվածի հեղինակ Անի Խաչատրյանը, սակայն կայքի աշխատակիցներից իմացել է, որ հեղինակն արտահաստիքային թղթակից է, որին անգամ չեն էլ ճանաչում: Ոմանք կասկածում են, որ գուցե Տարոն Չախոյանն է գրել հոդվածը: «Civic.am-ը շատ մեղկ է, կարևոր է, որ լրագրող ընկերներս իմ կողքին են, անկեղծ ասած պատվիցս վեր եմ համարում այդ կայքի մասին սրանից ավել խոսելը»,- իր խոսքը եզրափակեց լրագրող Նարե Գնունին: