Ինչու է Նիկոլ Փաշինյանին «վիզ պետք» Ռուսաստանին մեզ կատաղի թշնամի դարձնելը

Ինչու է Նիկոլ Փաշինյանին «վիզ պետք» Ռուսաստանին մեզ կատաղի թշնամի դարձնելը

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների համաժողովին, որի ժամանակ հայտարարություն կստորագրվի՝  «Կրոկուս Սիթիում» տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված։

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս քայլը հերթականն է՝ Նիկոլ Փաշինյանը համառորեն փորում է Հայաստանի գերեզմանը։

«Քլունգը առած, շատ ակտիվորեն և հետևողականորեն փորում է Հայաստանի գերեզմանը։ Մենք տեսանք բրյուսելյան այցի հետևանքները, արդյունքները, ՕԳԳ-ն՝ օգտակար գործողության գործակիցը, երբ որ մինչև մեկնելը, իշխանական տարբեր ուսապարկեր տարբեր փաբերում` լակած, հայտարարում էին, որ հեսա մի քանի միլիարդ եվրոյի գումար է մտնելու Հայաստան։ Ոնց որ ասում են՝ սիկ... ձեզ։ 275 միլիոն՝ 4 տարվա համար։ Համեմատության համար հիշեցնեմ, որ նախկին իշխանությունների ժամանակ՝ երրորդ նախագահի, քննարկում կար դոնորների համաժողով անցկացնելու և սեղանին դրված էր 2 միլիարդ եվրոյի փաթեթ, որի քննարկումներին անձամբ ես եմ մասնակցել՝ որպես եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ։ Նույնիսկ Վրաստանը, որը Սահակաշվիլու ժամանակ կրկնում էր Նիկոլ Փաշինյանի նույն քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, այսօր հասկացավ, որ Ռուսաստանին դեմարշ անելը, Ռուսաստանի պես թշնամի ունենալը չի բխում Վրաստանի շահերից և առ այս պահը կատեգորիկ հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան սանկցիաներին»,-ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ոչ Արարատ Միրզոյանը, ոչ այլ կալիբրի գործիչ Հայաստանում բան չի որոշում, այդ ամենը որոշում է մեկ անձ ու նրա անունը Նիկոլ Փաշինյան է, նրանք հետևողականորեն փորձում են Ռուսաստանին դարձնել թշնամի և դա Արևմուտքի հանդեպ սիրուց չէ, որ գալիս է։
«Ես շատ ավելի վատ կանխատեսում ունեմ, որ այս ամենն արվում է, որպեսզի երբ Ադրբեջանը հերթական լայնածավալ ագրեսիան սկսի Հայաստանի հանդեպ, Ռուսաստանը բոլոր լեգիտիմ քաղաքական և բարոյական իրավունքն ունենա չմիջամտելու։ Նույն արևմտյան տարբեր գործիչներ մշտապես հայտարարել են իրենց հրապարակային խոսքում, որ ռազմավարական առումով իրենք Հայաստանի անվտանգության երաշխավորը չեն կարող լինել։ Այսինքն, մարդիկ բաց տեքստով հասկացրել են, որ եթե դուք Ռուսաստանին ատվարոտ-պավարոտ եք անում՝ դա իհարկե մեզ համար լավ է, բայց անվտանգային առումով մեզ վրա հույս չդնեք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանի հույսը անվտանգային առումով տարածաշրջանում մնալու է Ադրբեջանը և Թուրքիան՝ ես այդ կոնտեքստում եմ ասում, որ ինքը քլունգն առած փորում է Հայաստանի գերեզմանը»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի արձագանքը, Զոհրաբյանը պատասխանեց, որ ՌԴ-ն շատ համբերատար է Նիկոլ Փաշինյանի հանդեպ՝ առավել քան համբերատար և պատճառն այն է, որ Հայաստանում որևէ հասուն քաղաքական ուժ չի տեսնում։ Նրանք ինչ-որ տարբեր պրոյեկտներ են ստեղծում Ռուսաստանում, որոնք փորձում են Հայաստանում գործողություն սկսել․«Նրանց մի մասը խորը կարիկատուրային են։ Այս առումով Ռուսաստանը միշտ էլ փնթի է աշխատել, որովհետև իրենք երբևէ չեն հասկացել, թե որ քաղաքական ուժի, որ գործիչների հետ է պետք աշխատել և շատ հաճախ իրենց ձվերը դրել են տարբեր կարիկատուրային կերպարների զամբյուղների մեջ։ Անուններ չտամ, նայեք, թե ովքեր են ակտիվացել՝ կարիկատուրա։ Նրանց քաղաքական էլ չես կարող ասել՝ մեկը մեկից կարիկատուրա»։

Պետք չէ մոռանալ, թե որքան գորովալից էր տևական ժամանակ նույն Ռուսաստանը Սահակաշվիլու հանդեպ, սակայն տեսանք, թե հետո ինչ արեց Վրաստանի հետ, Զոհրաբյանը չի ցանկանում, որ նույնը կրկնվի Հայաստանի հետ։

«Սա է ցավոք սրտի իրականությունը, Ռուսաստանն այս պահին չունի այլընտրանք Նիկոլ Փաշինյանին կամ չի ուզում ունենալ, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ իր բոլոր զամաշկեքով հանդերձ հարմար է Ռուսաստանին, որովհետև հարմար է Թուրքիային և Ադրբեջանին։ Իսկ այն, ինչ հարմար է այս պահին Թուրքիային և Ադրբեջանին՝ հարմար է նաև բավականաչափ բարդ իրավիճակում գտնվող Ռուսաստանին։ Միգուցե նաև պատճառը դա է, որ Ռուսաստանն այսքան համբերատար է Հայաստանի իշխանության հակառուսական դեմարշների հանդեպ։ Չմիանալ ՀԱՊԿ-ի առաջարկին՝ դատապարտելու ահաբեկչությունը, այն դեպքում, երբ որ այդ ահաբեկչությունը դատապարտեց ԱՄՆ պետդեպը, ասելով, որ ահաբեկչությունը չի ճանաչում քաղաքական շահեր, նպատակահարմարություններ և հիմա էլ չմեկնել ԱՊՀ, որտեղ օրակարգը նաև ահաբեկչությունը դատապարտող հայտարարությունն է լինելու և հակաահաբեկչական պայքարի խստացումն է լինելու, սա մեկ բան է նշանակում՝ ամեն ինչ անել Ռուսաստանին թշնամի դարձնելու համար»,-ասաց Զոհրաբյանը։

Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանին «վիզ պետք» Ռուսաստանին մեզ կատաղի թշնամի դարձնելը, Զոհրաբյանը կարծում է, որ դա հնարավորություն կտա, որ Ադրբեջանի կողմից ցանկացած գործողության դեպքում Ռուսաստանը չխառնվի և Ալիևը ստանա այն, ինչ իր իսկ պնդմամբ իրեն բանավոր քանիցս խոստացել է Փաշինյանը։