Պեկինում փակվել են այգիները, առևտրի կենտրոնները և թանգարանները

Պեկինում փակվել են այգիները, առևտրի կենտրոնները և թանգարանները

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) հերթական ալիքի տարածման կապակցությամբ Պեկինում փակվել են այգիները, առևտրի կենտրոններն ու թանգարանները, փոխանցում է Reuters-ը։

Չիմաստանի մայրաքաղաքում գրանցվել է վարակման 1438 նոր դեպք, իսկ հանգստյան օրերին վարակվածների թիվը կազմել է 962։ Ի դեպ, հանգստյան օրերին, կես տարի ընդմիջումից հետո, երկրում առաջին անգամ մահվան դեպքեր են գրանցվել։

Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքացիներին հորդորել են մնալ տանը և շարունակել թեստեր հանձնել։