Սադրանք վարչապետի դեմ

Սադրանք վարչապետի դեմ

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տեղեկատվություն է տարածել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել. «Փաստը մնում է փաստ
Խոջալուում ադրբեջանցիների դեմ իրւսկւսնացված կոտորածը ոչ մի կապ չունի հայերի եւ ւսդրբեջանցիների հետ Դա արվել է Ռուսաստանի 366-րդ գնդի կողմից. Այս ողբերգության հետ մենք ոչ մի մեղք չունենք».

Ակնհայտ է, որ սա սադրանք է Հայաստանի վարչապետի դեմ: Մնում է, որ պատկան մարմինները պարզեն՝ Նիկոլ Փաշինյան կեղծ էջով ադրբեջանցինե՞րն են այդ բովանդակությամբ ապատեղեկատվություն տարածել, թե՞ այդ հարցում հակառակորդին Հայաստանի  հակափաշինյանական ուժերն են ծառայություն մատուցել: