Առաջին անգամ ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով

Առաջին անգամ ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով

Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ մասնակցել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին: Առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀԱՊՀ ավարտական երեկոն անցավ պաշտոնական հագուստով, և այս ավանդույթն անկասկած այսուհետ կպահպանվի։

Այսօր Պոլիտեխնիկը գտնվում է շրջադարձային փոփոխությունների փուլում և մոտ ապագայում դեռ շատ անդրադարձներ կունենանք համալսարանին։ 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, մաղթելով շարունական զարգացում և հաջողություն բոլոր նախաձեռնություններում»։