Հայաստանում կրկին թևածում է ՀՀՇ-ի ուրվականը․ ՀԿԿ Կենտկոմ

Հայաստանում կրկին թևածում է ՀՀՇ-ի ուրվականը․ ՀԿԿ Կենտկոմ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանում կրկին թևածում է ՀՀՇի ուրվականը, որն իր ապազգային գործունեությամբ անդառնալի վնաս հասցրեց մեր երկրին։ Անցնելով բարոյականության բոլոր սահմանները, նրանք փորձեցին ժողովրդի միջից ջնջել իրենց պատմական հիշողությունը` պատերազմ հայտարարելով անգամ խորհրդային շրջանի արձաններին։ Երևանում տեղի ունեցած վանդալիզմի դեպքը դրա ուղիղ շարունակությունն էր, սակայն արձագանքները եկան ապացուցելու, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Իսկ հայրենասիրության կեղծ շղարշը հագած և իրեն ազգային վրիժառու հռչակած երիտասարդը հասկացավ և երևի իր տերերին էլ բացատրեց, որ իրենց բոլոր ջանքերը երկու եղբայրական ժողովուրդների միջև սեպ խրելու ուղղությամբ, դատապարտված են ձախողման։
Կոմկուսը խստորեն դատապարտում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը և պահանջում, որ սադրիչը պատժվի օրենքի ողջ խստությամբ, նման դեպքերը հետագայում բացառելու համար, իսկ մեր ժողովրդին կրկին սթափության և ողջախոհության կոչ ենք անում։

ՀԿԿ Կենտկոմ