Վրաերթի հետևանքով 28–ամյա երիտասարդ է մահացել

Վրաերթի հետևանքով 28–ամյա երիտասարդ է մահացել

Հունվարի 7-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Քանաքեռավան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա Գառնիկ Սարգսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։

Կատարվում է նախաքննություն: