Այս զանգը բոլորիս է կանչում. Նաիրա Զոհրաբյան

Այս զանգը բոլորիս է կանչում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ջոն Դոն

Այժմ նրանք (զանգերը)

ասում են մեղմիկ ղողանջելով՝

Դու պիտի մեռնես Մտավարժանք

Նա, ում համար ղողանջում է այս զանգը, կարող է այնքան տկար լինել, որ չիմանա, թե իր համար է այն ղողանջում:

Եկեղեցին կաթողիկ է և համընդհանուր: Նույնպիսին են և նրա բոլոր գործերը. այն ամենն, ինչ նա անում է, ամենքին է պատկանում: Երբ նա երեխա է մկրտում, այդ բանը վերաբերում է ինձ, քանզի երեխան այդկերպ է միանում այն Ձեռքին, որը նաև իր ձեռքն է:

Երբ նա մարդ է թաղում, այդ բանը վերաբերում է ինձ: Համայն մարդկությունը մի հեղինակի արարում է և մի հատոր է, երբ մարդ մահանում է, գրքից մի գլուխ չի պատռվում, այլ թարգմանվում է մեկ ուրիշ, առավել ընտիր լեզվի, և ամեն գլուխ պետք է թարգմանվի նմանապես:

Աստված բազում թարգմանիչներ ունի. ոմանց թարգմանում է ծերությունը, ոմանց՝ հիվանդությունը, ոմանց՝ արդարությունը. բայց Աստծո ձեռքն է ամեն թագավորության մեջ:

Նմանապես՝ քարոզի կանչող զանգը չի ղողանջում միայն քարոզչի համար. այս զանգը բոլորիս է կանչում:

Ո՞վ ականջ չի դնի զանգին, ինչ առիթով էլ այն ղողանջելիս լինի: Ո՞վ անհաղորդ կմնա ղողանջին, որն աշխարհին է հանձնում իր մասնիկը: Ոչ մի մարդ կղզի չէ, լիովին ինքն իր մեջ:

Յուրաքանչյուր ոք նշխար է մայրցամաքի եւ մասնիկ երկրի: Եթե ցամաքից ծովը մի բուռ հող է տանում, Եվրոպան նվազում է: Նույնն է եւ հրվանդանը, նույնն է եւ ձեր բարեկամի, կամ ձեր սեփական կալվածքը: Յուրաքանչյուր մարդու մահը նվազեցնում է ինձ, քանզի ես մտահոգված եմ մարդկությամբ: Հետեւապես՝ բնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալու, թե ում մահն է գուժում զանգը. նա քո՛ մահն է գուժում»: