Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 76 ամյակը: Թե ինչպես է այս տարի հիմնադիր նախագահը նշելու տարեդարձը, կփորձենք պարզել իր մտերիմներից, սական վերջին տարիներին առաջին նախագահն իր ծննդյան օրն անցկացնում է տանը, հարազատների եւ մտերիմների նեղ շրջանակում:

Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, իսկ 1946-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան: Կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժնում՝ արաբերեն եւ գրականություն մասնագիտությամբ։ Ավարտելով Երեւանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում: Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, պաշտպանել թեկնածուական, հետո նաեւ դոկտորական դիսերտացիան: Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Պատանեկության տարիներին խաղացել է սիրողական թատրոններում: Քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ականներին՝ ուսանողական խմորումների ժամանակ: Մասնակցել է Արցախյան շարժմանը, ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հայաստանի Հանրապետության նախագահ, որից հրաժարվել է 1998թ-ի փետրվարի 3-ին:

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների: Ամուսնացած է, ունի մեկ որդի, 3 թոռ: