Հայտնի է՝ որտեղ է տեղափոխվում Մեսսին․ առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն է լինելու

Հայտնի է՝ որտեղ է տեղափոխվում Մեսսին․ առաջիկա ժամերին պաշտոնական հաղորդագրություն է լինելու

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն օրերս հայտարարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է այս ամիս։ «Երկու մրցաշրջանից հետո Լեո Մեսսիի արկածները Ֆրանսիայի մայրաքաղաքում կավարտվեն այս մրցաշրջանից հետո։ Ակումբը շնորհակալություն է հայտնում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին, որը նաեւ երկու չեմպիոնական տիտղոս նվաճեց ՊՍԺ-ում»,- նշվում էր փարիզյան ակումբի հաղորդագրությունում։

ՊՍԺ-ն ամեն դեպքում ցանկանում էր երկարաձգել համագործակցությունը Մեսսիի հետ, սակայն մերժում է ստացել ֆուտբոլիստից։ Արգենտինացու ծառայություններով, հիշեցնենք, լրջորեն հետաքրքրված են «Ինտեր Մայամիին» և «Ալ Հիլալին»։

«Բարսելոնան» նույնպես ամեն ինչ անում է ֆուտբոլիստին հետ վերադարձնելու համար։ Սակայն քիչ առաջ հանրահայտ մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մայամիի «Ինտերին»: Ռոմանոն հայտնում է, որ գործարքի կայացման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում, իսկ կատալոնական «Բարսելոնան» կդադարեցնի բանակցելու փորձերը: