Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները՝ պարզ է դառնում՝ Հայաստանն սպասում է հաջորդ ագրեսիային

Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները՝ պարզ է դառնում՝ Հայաստանն  սպասում է հաջորդ ագրեսիային

Եթե դու պետություն ես, քո երկրում քաղաքացիներ են ապրում, ներդրում անում, մարդիկ են ծնվում, ծրագրեր կազմում, ընտանիքներ են ձևավորվում, և դու որևէ մեկին որևէ երաշխիք չես տալիս, ուրեմն այլևս իշխանություն չունես:

Ցանկացած խաղաղություն բալանսավորված է և պետք է ունենա երաշխիք, ընդ որում՝ այդ երաշխիքը պետք է առաջին հերթին լինի այն կողմի ձեռքերում, որն ավելի շատ է ձգտում խաղաղության: Նիկոլն ասում է, թե խաղաղություն կարող է լինել, բայց դրա համար միջազգային երաշխիքներ են պետք։ Հարց է առաջանում, այդ դեպքում դու՞ ինչի համար ես, և ու՞մ ես պետք: Պետական ծառայությունները ձրի սպառելուց բացի, ինչի՞ ես ընդունակ:

Սառը դատողությամբ պետք է ընդունել, որ կապիտուլյանտա-օկուպանտական զույգի քաղաքական խոսույթը նախապատրաստում է չլուծված խնդիրների հաջորդ փնջի հնարավոր ռազմական լուծման հեռանկարը։

Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները, խոսույթը, քաղաքական ուղերձներն աշխարհին, Հայաստանին և իր ներքին լսարանին, գնահատելով նաև Հայաստանի իշխանություն կոչեցյալի թափթփված, անպատասխանատու քայլերի հաջորդականությունը, ռազմաքաղաքական անգործությունը, անհեռանկար պատկերացումները՝ պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր կարծես ձեռքերը վեր բարձրացրած՝ սպասում է հաջորդ ագրեսիային՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ պատճառներով այն չի լինի։

Արտակ Զաքարյան