Ադրբեջանն այսօր նշում է օկուպացված Քարվաճառի օրը

Ադրբեջանն այսօր նշում է օկուպացված Քարվաճառի օրը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ադրբեջանում առաջին անգամ նշվում է Արցախի օկուպացված Քելբաջար (Քարվաճառ) քաղաքի օրը, գրում են տեղի ԶԼՄ-ները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս տարվա հուլիսի 31-ի հրամանի համաձայն՝ քաղաքի օրը կնշվի ամեն տարի նոյեմբերի 25-ին։

Ուղիղ 3 տարի առաջ Ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը։

Քաղաքն Ադրբեջանին պետք է վերադարձվեր նոյեմբերի 15-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության համաձայն։
Սակայն հայկական կողմը լրացուցիչ 10 օր ժամանակ էր խնդրել տարածքից իր ստորաբաժանումներն ու այնտեղ ապրող մարդկանց դուրս բերելու համար։