Նուրմագոմեդովի հայրն անդրադարձել է Մաքգրեգորի հաղթանակին

Նուրմագոմեդովի հայրն անդրադարձել է Մաքգրեգորի հաղթանակին

Խառը ոճի մենամարտերի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը անդրադարձել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի եւ Դոնալդ Սերոնեի մենամարտին, որն ավարտվել էր Մաքգրեգորի հաղթանակով։

Նա այդ մենամարտը որակել էր որպես «շատ լավ մարտ» եւ ընդգծել, որ զարմացած չէ երեսունմեկամյա իռլանդացու հաղթանակով, իսկ Դոնալդ Սերոնեին չի կարելի լուրջ մենամարտիկ համարել։