Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան, Ադրբեջանը, չարությունն ու ատելությունը դարձել են հոմանիշներ

Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան, Ադրբեջանը, չարությունն ու ատելությունը դարձել են հոմանիշներ

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` Արթուր Դավթյանը իր էջում մի ուշագրավ հարցում է իրականացրել` հանրությանն ուղղելով հետևյալ հարցը.  «Եթե հնարավորություն ունենայիք աշխարհից ջնջել մեկ բան, ինչը՞ կլիներ դա»: Տարբեր օգտատերեր տարբեր կերպ էին պատասխանել: Դրանցից կարելի է պատկերացնել, թե ինչն է անհանգստացնում, ինչն է խանգարում, ինչը կուզենային փոխել մեր հայրենակիցները: Մենք ենթադրեցինք, որ այդ պատասխանները կարող են հետաքրքրել մեր ընթերցողին:
Ահա դրանք.

Օգտատեր Նարինե Հովհաննիսյանը գրել է. «Թուրքիան ու Ադրբեջանը ու Նիկոլին»:

«Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը գրել է «Թուրքերը»:

Ռուբեն Աթայանը գրել է. «Մարդկային անտարբերությունն ու սնափառությունը»...

Հերոս Մխիթար Գալեյանի մայրը` Աստղ Գալեյանը գրել է. «Զենքերը բոլոր»:

Աստղիկ Սարգսյանը գրել է. «Նիկոլ, Ադրբեջան, Թուրքիա»

Լուսինե Մնացականյանը գրել է. «Դավաճանությունը»:

Օգտատեր Լիլիթը գրել է. «Թուրքերին (նիկոլն էլ ա դրանց մեջ մտնում):

Հերմինե Մկրտչյանը գրել է. «Չարարությունը իր բոլոր դրսեւորումներով»:

Արթուր Եղինյանը գրել է. «Ատելությունը»:
Կորյունը Սիմոնյանը գրել է. «Ինտերնետը»:
Մի օգտատեր դրել է Պուտինի նկարը ու գրել է` «սա»:
Այլ պատասխաններ. Պատերազմը, ստախոսությունը, հայի տականքին, տեխնիկայի զարգացումը, հակամարտությունը:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան, Ադրբեջանը, չարությունն ու ատելությունը, կարծես, դարձել են հոմանիշ բառեր: