Մեսսին ու Նեյմարը չեն մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա խաղին

Մեսսին ու Նեյմարը չեն մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա խաղին

ՍԺ-ի աստղային նորեկ Լեո Մեսսին չի մասնակցի Ֆրանսիայի ներքին առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Բրեստի» դեմ խաղին, հայտնում է Le Parisien-ը:

Արգենտինացին թիմի հետ չի մեկնել Բրեստ: Նա շարունակում է մարզավիճակ հավաքել ու մարզվել Նեյմարի հետ՝ անհատական ծրագրով:

Սպասվում է, որ խաղին կմասնակցեն Դի Մարիան, Վերատին, Դոնարուման ու Մարկինյոսը:

Խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 20-ին: