Սպասում են կալանքի որոշման կատարմանը

Սպասում են կալանքի որոշման կատարմանը

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին կրկին պատրաստվում են կալանավորել։ Հակակոռուպցիոն դատարանը նրա խափանման միջոցը ավելի վաղ փոխել էր՝ կիրառելով գրավ, սակայն վերաքննիչ դատարանը բերկալնել էր այդ որոշումը և կալանքի որոշում կայացրել։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե Դավիթ Գալստյանը կալանավորվել է, մինչդեռ Գալստյանը դեռևս ազատության մեջ էր, և Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից հետո ինքնակամ ներկայացել էր ԱԱԾ՝ որպեսզի իրեն կալանավորեն և չգնան իր բնակարան։ ԱԱԾ-ից էլ հայտնել էին, թե դատարանի որոշումը չեն ստացել, հետևաբար կալանավորելու հիմքմեր չունեն։ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանին հարցրինք՝ արդեն կալանավորե՞լ են Գալստյանին։

- Այս պահի դրությամբ կալանավայրում չէ, այս պահի դրությամբ սպասում ենք որոշման կատարմանը, այսինքն՝ բան չի փոխվել։

- Դուք տեղեկություն ունե՞ք՝ գալո՞ւ են կալանավորելու։

- Ես բացարձակ ասելու բան չունեմ, սպասում ենք կատարմանը։

- ՔԿՀ-ից նախկինում ասել էին, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել։ Տեղյա՞կ եք՝ արդեն ստացե՞լ են, թե՞ ոչ։

- Ոչ, տեղեկություն չունեմ՝ ստացե՞լ են, թե՞ չէ, բայց ընթացակարգը հետևյալն է, որ պետք է տրամադրվի ոստիկանությանը, ոստիկանությունն արդեն ի կատար ածի։ Այս պահի դրությամբ չունենք որևէ տեղեկություն։

- Այսինքն՝ ոստիկանությունը դեռ չի եկել։

- Չգիտեմ՝ եկել է, թե չէ, բայց փաստն եմ արձանագրում, որ այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունենք։ Այսինքն՝ ինչպես կար, այդպես է։