«Փաշինյանը հանցակից է այս ցեղասպանությանը»․ Սաղաթելյանը դիմեց ոստիկանությանը

«Փաշինյանը հանցակից է այս ցեղասպանությանը»․ Սաղաթելյանը դիմեց ոստիկանությանը

Նիկոլ Փաշինյանը ու նրան սպասարկող խունտան հանցակից են Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը։ Սրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև թշնամի։ Ուզում եմ դիմել ոստիկանությանը՝ ոստիկանապետից մինչև շարքային կամակատար։ Տղերք, դուք վաղուց այլևս չեք ծառայում ՀՀ-ին, դուք ծառայում եք մի բռնապետի,ով սպասարկում է Ալիևի ու Էրդողանի շահերը։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ոստիկաններ, ՀՀ պետական շահը պարտադրում է, որ դուք դադարեք այս թշնամու պաշտպանությունը։  Այսօր Նիկոլ Փաշինյանը ունի ընդամենը մեկ հենարան ու դա Հայաստանի ուժային կառույցներ են։ Դուք նրան պաշտպանելով ամեն օր թուլացնում եք Հայաստանի պաշտպանությունը»,- հավելեց նա։