Չկա որևէ թիզ հող, գրամ զիջելու

Չկա որևէ թիզ հող, գրամ զիջելու

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր  Սոֆյա Հովսեփյանը Արցախյան հակամարտության շուրջ իր կայուն ձևավորված կարծիքն ունի: «Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ ես այն մարդկանցից եմ, որ վստահ եմ՝ չկա որևէ թիզ հող, գրամ զիջելու հակառակորդին»,- hraparak.am-ի հարցին պատասխանեց նա: «Ես եղել եմ ու հիմա էլ  պարբերաբար լինում եմ Արցախում:

Բանակաշինության վերաբերյալ տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Նախկինում ես պահանջատիրոջ կարգավիճակում էի, անընդհատ պահանջ  էի դնում, որ պարտավոր եք սա անել եւ այլն:Այսօր ես իշխանության մի մասն եմ եւ առավել պատասխանատու եմ, որ իշխանությունն իր վրա վերցնի առավել մեծ պատասխանատվություն եւ առավելագույն հնարավորություններ ընձեռնի: Պետք է չլինեն միայն գունագեղ խոսքեր, այլ մեր հետևողականության արդյունքը  լինի»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ 2016թ-ի բանակի  եւ այսօրվա միջև հսկայածավալ տարբերություն կա:Մեր հարցին, թե զգալի փոփոխությունները որո՞նք են, պատասխանեց:

«Շատ ուրախ եմ, որ այսօր խոսք է գնում որակյալ սննդի եւ հագուստի մասին: Բարոյահոգեբանական մթնոլորտն է փոխվել: Ես չեմ ասում, թե խնդիրն ամբողջությամբ վերացած է, բայց գոնե մինիմալիզմի պետք է հասնենք: Ժամանակ է պետք»: