Ես ամուսնալուծվել եմ, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում. Գայանե Ասլամազյան

Ես ամուսնալուծվել եմ,  իմ ամուսինը գտնվում է կալանավայրում. Գայանե Ասլամազյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պարզաբանումներ է տվել իր անձնական կյանքի ու դրա մասին բամբասանքներ տարածողների մասին։

«Այսօր ժամանակն է, որ ես խոսեմ։ Այո՛, ես ամուսնալուծվել եմ, բոլորիդ այդ հարցը հուզում է շատ։ Ես ամուսնալուծվել եմ վաղուց, մոտավորապես մեկ տարի, ավելի ստույգ` 10 ամիս առաջ։ Այդ մասին չէր ասվում, չէր խոսվում, որովհետև ես հոգեպես պատրաստ չէի այն ալիքին, որը հիմա է բարձրացել»։