Հեռացրել են հյուրանոցի անձնակազմի մաս կազմող ռոբոտների կեսին

Հեռացրել են հյուրանոցի անձնակազմի մաս կազմող ռոբոտների կեսին

Սասեբոյում գտնվող Henn-na Hotel հյուրանոցի ղեկավարությունը հեռացրել է իր անձնակազմի մաս կազմող ռոբոտների կեսին եւ նրանց փոխարեն աշխատանքի ներգրավել մարդկանց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ըստ հրապարակման, հյուրանոցի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ ռոբոտները այնքան էլ լավ չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունը։

Հյուրանոցի ղեկավարությունը նաեւ հայտարարել է, որ ռոբոտները ավելի շատ խանգարել են կենվորներին, քան ավելի հարմարավետ դարձրել նրանց գտնվելը հյուրանոցում։ Նշենք, որ մինչ այսպես ասած ռոբոտային հաստիքակազմի կրճատումը, հյուրանոցում գործել է 243 ռոբոտ։

Այսպես, շատ կենվորներ գանգատվել են, որ գիշերը ռոբոտները իրենց խռմփոցը որպես ձայն են ընկալել եւ արթնացրել իրենց՝ «Ինչով կարող եմ ես օգնել ձեզ» հարցադրումով։ Բացի այդ, ռոբոտները չափազանց շատ են տաքանում երբեմն եւ կարող են հրդեհի պատճառ դառնալ։ Նշենք, որ սա մոլորակի առաջին հյուրանոցն էր, որն աշխատում էր ռոբոտային անձնակազմով։