Հովազը մտել է հյուրանոցի տարածք

Հովազը մտել է հյուրանոցի տարածք

Հնդկաստանի հյուսիսում հովազը կարողացել է մուտք գործել հյուրանոցի տարածք։ Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, մոտ 15 րոպե վայրի գիշատիչ այս կենդանին անարգել կարողացել է պտտվել հյուրանոցի սպասասրահում։ Դեպքը տեղի է ունեցել Ուտարակհանդ նահանգում։

Միայն սպասասրահի տեսահսկիչ սարքերով է հնարավոր եղել հայտնաբերել կենդանու տարօրինակ «զբոսանքը»։ Հյուրանոցի ղեկավարությունը հայտարարել է, որ նույնիսկ եթե կենդանին պտտվեր էլ շենքում, կենվորների եւ այցելուների կյանքին որեւէ բան չէր սպառնա։ Ականատեսները նշել են, որ հյուրանոցում իր «զբոսանքն» ավարտելուց հետո կենդանին գնացել է անտառի ուղղությամբ։

Նշենք, որ Հնդկաստանում հաճախ է պատահում, որ մարդկանց եւ գիշատիչների առերեսումները ունենում են բավական տխուր ավարտ մարդկանց համար։