Գրին քարտ շահածներին կստուգի Պենտագոնը

Գրին քարտ շահածներին կստուգի Պենտագոնը

ԱՄՆ Պնախարարությունը մշակում է նոր պլան, որով հավելյալ ստուգումներ է նախատեսում այն անձանց համար, ովքեր կշահեն Գրին քարտ եւ կստանան այդպիսով ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Նոր պլանը նաեւ վերաբերում է այն ամերիկացիներին, ովքեր ունեն ազգականներ արտասահմանում կամ ամուսնացել են այլ երկրի քաղաքացի հանդիսացող անձի հետ։ Պենտագոնը նոր կարգի անհրաժեշտությունը պայմանավորել է այն միջոցառումներով, որոնք իրականացվում են հակահետախուզության եւ պոտենցիալ ահաբեկչական վտանգների չեզոքացման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ դեռ 2017-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այն մարդիկ, ովքեր Գրին քարտով են մուտք գործում ԱՄՆ, հանդիսանում են ամենավատ ներկայացուցիչներն իրենց հասարակությունների։