Կրկեսում յագուարը հարձակվել է կենդանիներ վարժեցնողի վրա

Կրկեսում յագուարը հարձակվել է կենդանիներ վարժեցնողի վրա

Ռուսաստանում երիտասարդ յագուարը հարձակվել է իր կենդանավարժի վրա Օմսկի կրկեսում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Կենդանավարժին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել կրկեսի փորձի ժամանակ։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ կենդանավարժի կյանքին վտանգ չի սպառնում։ Ծանր վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունը դեպքի մանրամասները պարզելու համար իրականացնում է ստուգումներ։