Պայթյուն է որոտացել Լիոնի համալսարանում

Պայթյուն է որոտացել Լիոնի համալսարանում

Ֆրանսիայի Լիոնի համալսարանի մասնաշենքերից մեկում պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է BFM TV-ն։ Ըստ հաղորդման, պայթյուն որոտացած մասնաշենքում վերանորոգում էր ընթանում։ Եղել է երեք պայթյուն։ Պայթյունի հետեւանքով մեկ մարդ տուժել է։ Համալսարանի ղեկավարությունը խորհուրդ է տվել չմոտենալ մասնաշենքին։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու արտակարգ ծառայությունների բրիգադները։ Պարզվում են պայթունի պատճառները։