Աղջիկ են փախցրել՝ Վլադիկավկազ քաղաքում

Աղջիկ են փախցրել՝ Վլադիկավկազ քաղաքում

Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում, ըստ cosmo.ru-ի փոխանցման, նախօրեին մարդաշատ փողոցներից մեկում աղջիկ են փախցրել ։ Համացանցում հրապարակվել են կադրեր այդ «գործողությունից»։ Ուշագրավ է այն, որ մարդաշատ քաղաքում ոչ մեկը բացի աղջկա ընկերուհուց չի փորձել օգնել նրան, իսկ ընկերուհու ջանքերն էլ ապարդյուն են անցել։ Երեւում է, թե ինչպես են աղջկան բռնի նստեցնում մեքենա եւ տանում։ Հյուսիսային Օսեթիայում այս դեպքը բավական լայն արձագանք է ստացել։ Ու թեեւ այդ կողմերում ավանդական սովորույթ է աղջիկ փախցնել, սակայն շատ բնակիչներ պահանջում են աղջկան փախցնողներին քրեական պատասխանատվության ենթարկել։ Ի դեպ, օսեթական ժողովրդի այդ սովորությունն «անմահացել» է «Կովկասի գերուհին» հայտնի խորհրդային ֆիլմում։