Սառնարանում շնչահեղձ է եղել եւ մահացել է երեք երեխա

Սառնարանում շնչահեղձ է եղել եւ մահացել է երեք երեխա

Վեցամյա Դոուլթոնն ու նրա մեկամյա քույրըք Քեյլին, եւ նրանց ընկերը, ում անունը չի նշվում, մահացել են հին մեծ սառնարան մուտք գործելուց հետո, որը գտնվել է նրանց տան բակում՝ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգ Սուվոնիի շրջան։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։ Նրանք բակում խաղալիս են եղել երեքով, երբ նկատել են բակում դրված մեծ սառնարանը եւ որոշել մտնել սառնարանի մեջ։ Երբ մտել են ու դուռը փակվել է, պարզվել է, որ այն չի բացվում ներսից։ Արդյունքում երեք երեխաները պարզապես շնչահեղձ են եղել։ Երեխաների հանդեպ խնամք տանող դայակը միանգամից չի նկատել նրանց բացակայությունը եւ երբ հասկացել է, որ երեխաները տանը չեն, սկսել է նրանց փնտրել։ Որոշ ժամանակ անց էլ նրանց արդեն մահացած գտել է սառնարանում։ Դայակը ոստիկանություն է կանչել եւ փրկարարների բրիգադ։ Ներկայումս դեպքը հետաքննվում է տեղի ոստիկանության կողմից։ Կլինեն արդյոք մեղադրյալներ թե ոչ՝ դեռ պարզ չէ։