Ականապատ դաշտում խոշոր հրդեհ է բռնկվել

Ականապատ դաշտում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել է, որ Ֆիզուլիի (Վարանդա) շրջանի դաշտում և անտառային գոտում հրդեհ է բռնկվել։ Այդ հատվածում ականապատ տարածքներ են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարման աշխատանքներին մասնակցում է պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումը և ուղղաթիռ: