Ռուսաստանը կկառուցի աղբի այրման հինգ գործարան․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կկառուցի աղբի այրման հինգ գործարան․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը պլանավորում է կառուցել աղբրի այրման հինգ գործարան։ Այս մաիսն հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավանդական «Ուղիղ կապի» ժամանակ։ Ըստ նրա, երկրում ներկայումս «մեծ աշխատանք» է արտվում թափոնների եւ աղբի ուտիլիզացիայի համար։ Նա նշել է, որ Ռուսաստանում տարեկան կուտակվում է 60 միլիոն տոննա աղբ։ Ներկայումս առաջին ներդրումներն են կատարվել 10 միլիոն տոննա աղբի տեսակավորման եւ հավաքման հզորությամբ եւ 3 միլիոն տոննա աղբի վերամշակման համար անհրաժեշտ արտադրական հզորություններ ստեղծման համար։Առաջիկայում, ըստ Պուտինի, կգործարկվեն աղբի այրման գործարաններ։ Պուտինը նաեւ ասել է, որ որոշ ռեգիոններում, որտեղ նման ձեռնարկություններ են նախատեսվում կառուցել, մարդիկ լարված են, իսկ որոշ դեպքերում էլ աղբի վերամշակումը պարզապես անհնար է։ Գործանականում, արդեն, ըստ Պուտինի, նախատեսվում է աղբի այրման հինգ գործարանի կառուցում։