Անհնար է ամբողջ ժամանակ ապրել տագնապի մեջ, որ հակամարտությունը կվերսկսվի․ Վլադիմիր Պուտին

Անհնար է ամբողջ ժամանակ ապրել տագնապի մեջ, որ հակամարտությունը կվերսկսվի․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը, նշել է նաեւ, որ կարեւոր է, որպեսզի խաղաղ կյանքի համար պայմաններ ստեղծվեն, քանի որ անհնար է, որ մարդիկ ամբողջ ժամանակ Ղարաբաղում ապրեն այն տագնապի մեջ, որ զինված հակամարտությունը կարող է վերսկսվել։ Դա, ըստ Պուտինի, հասկանում է եւ Ռուսաստանը, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ Նախագահ Պուտինը, ավանդական «ուղիղ կապի» ժամանակ խոսել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցումից, կուտակված խնդիրներից, որոնք պետք է լուծել, ռեգիոնի սոցիալ-տնտեսական զարգացման համար հնարավորությունների ստեղծումից։