Լոնդոնում «Բրեքսիտի» դեմ հանդես եկողների հզոր ցույցեր են

Լոնդոնում «Բրեքսիտի» դեմ հանդես եկողների հզոր ցույցեր են

Բրիտանական մայրաքաղաքում ընդդեմ «Բրեքսիտի» հզոր ցույցեր են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Росбалт –ը։ Ցույցի մասնակիցները պահանջում են «Բրեքսիտի» համար երկրորդ հանրաքվե անցկացնել։ Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ։ Շատ բրիտանական լրատվամիջոցներ, որոնք լուսաբանել են ցույցը տեղում, հայտարարել են, որ ցուցարարների թիվը մոտ է եղել մեկ միլիոնին։ Ցույցերին մասնակցել են նաեւ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Թոմ Վոթսոնը։