Հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

Հզոր երկրաշարժ՝ Ինդոնեզիայում

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Երկրակեղեւի ցնցումների ուժգնությունը հասել է 6,1 բալի, ըստ Ռիխտերի սանդղակի։ 

Երկրաշարժը տեղի է ունեցել Մոլուքյան ծովում, ինդոնեզական Սուլավեսի կղզու հարեւանում։ Օջախի խորությունը 60 կմ է։ Ավերածությունների, մարդկային կորուստների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։