Փաշինյանին հարցաքննել են պետական դավաճանության գործի շրջանակում․ նա որպես վկա է եղել

Փաշինյանին հարցաքննել են պետական դավաճանության գործի շրջանակում․ նա որպես վկա է եղել

«Վարչապետը առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա ։Այո, պրն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանիի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցադրումներին։

Փաշինյանը դեռ ապրիլին էր ասել, որ այս գործի շրջանակում հարցաքննվել է, սակայն կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։