Սեղմեցի Հայաստանի բաժինը. պատկերը, մեղմ ասած, հաճելի չէր

Սեղմեցի Հայաստանի բաժինը. պատկերը, մեղմ ասած, հաճելի չէր

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի գեղարվեստական ղեկավար, թավջութակահար Ալեքս Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես ունեմ բաժանորդագրություն Apple Music-ում։ 

Ուրեմն էնտեղ բաժին կա, որ ցույց ա տալիս թե ամեն երկրում որոնք են ամենաշատ լսված ու ներբեռնած 100 երգերը։ Փլեյլիստը թարմացվում ա ամեն օր ու հստակ ցույց ա տալիս էդ երկրում մարդկանց երաժշտական ճաշակը։ 

Սեղմեցի Հայաստանի բաժինը, պատկերը իհարկե մեղմ ասած հաճելի չէր։ Տասնյակներով ռուսական Տիմոտիներ, ինչ որ Խչոներ, Զիվերտներ, Կասանդրաներ։ 
Ոնց որ ռուսական գավառում գտնվող գյուղի ակումբի փլեյլիստ լիներ։ Աշխարհում էդքան որակյալ երաժշտություն ա ստեղծվում ու լսե՞լ էդ աղբը, չեմ կարողանում հասկանալ։ 
Երևի մեծացել եմ, չգիտեմ։ 

Կան նաև հայ կատարողներ ու դա մի քիչ ուրախացրեց, իհարկե ոչ բոլոր երգերն էին ինչ որ բան իրենցից ներկայացնում, ի դեպ Ռոզա Լինի երգը 60-րդ տեղում ա, պարզվեց մեզ մոտ ավելի քիչ են լսում իրան քան աշխարհում։ 

Բայց ամենացնցողը, որ տեսա ու շոկի ենթարկվեցի դա ադրբեջանցի Էլման անունով կատարողի ռուսալեզու երգերն էին, անմակարդակ, գավառական մեղեդիներով ու արհեստական տանջանքի տնքոցներով։ 

Ու մինչև հիմա ուզում եմ հասկանամ ով ու ոնց են ներբեռնել էդ երգերը։ Մի անգամ գրառում էի արել, որ սովետական ժամանակ հայերը բաքվի ռադիոկայանն էին բռնում ու լսում իրանց բաքի ռադնոյ մուղամը։ Իհարկե գրառումս բացասական ընդունվեց բայց ոնց հասկացա բան չի փոխվել»։