Ադրբեջանական սադրանքի թույլ արձագանքի արդյունք են զոհերը․․․

Ադրբեջանական սադրանքի թույլ արձագանքի արդյունք են զոհերը․․․

Ընդամենը փաստերը հերթագայենք որպեսզի հասկանանք իրական վիճակը։  Երեկ ադրբեջանական կողմը տարածեց հայտարարություն, թե իբր ՀՀ ԶՈՒ դիպուկահարը  վիրավորել էր ադրբեջանցի զինծառայողի: Արձագանքեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ոստիկանությունը ՝ հավաստիացնելով, որ սկսել են հետաքննություն ու կպատժեն մեղավորին, եթե այդ փաստը հաստատվի: Այսինքն փաստը չժխտվեց, որը և հող նախապատրաստեց ադրբեջանական կողմի այսօրվա հարձակման համար։ Եթե հայկական կողմից  չի ժխտում փաստը և հայտարարվում է, որ  հետաքննություն  կանցկացվի, դա հիմք է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը՝ ասելու․  որ իրականացրել են հատուկ գործողություն, որը կրում է «Հատուցում» անունը: Խոսքս 2022-ին  թույլ տված իրավիճակի մասին չէ, այլ նոր իրավիճակի մասին։

2022-ին թույլ տված իրավիճակը այլ թեմա է։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ հետ քաշման հրամանով է 2022-ին մեր զորքը հետ քաշվել, առանց կրակոցների հանձնվեց շատ տարածքներ, գիտի նաև, որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինի, բայց, ինչպես ժամանակին Արցախում, այնպես էլ այսօր Հայաստանում, Ադրբեջանի կողմից իրականացվում են սադրանքի սցենարներ։ Հայկական կողմից յուրաքանչյուր կեղծ  սադրանքի կտրուկ ժխտումը՝ ամենաբարձր մակարդակով,  կարող է կանխել նման դիվերսիաները։ Բայց դա չի արվում, թողնվում է 50] 50 մակարդակում։ Սա միտումնավո՞ր է արվում, թե՞ոչ։ Տրամաբանական ենթադրությունների մեջ չեմ խորանում, պարզապես խնդրում եմ՝ փաստերը դրեք կողք կողքի, Արցախի դեպքերը չմոռանալով և ինքներդ տեսեք, թե քամին ո՞ր ուղղությամբ է փչում։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայտնել է է ՀՀ պաշտպանության նախարարությունը։