Գիտեին, թե ում են ուզում ընտրեն, բայց չգիտեին, թե ոնց

Գիտեին, թե ում են ուզում ընտրեն, բայց չգիտեին, թե ոնց

Ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները։ Ճիշտ է, դեռ նախնական տվյալներ են, սակայն արդեն պարզ է, թե որ ուժերը կլինեն խորհրդարանում։ Ընտրությունների ընթացքում պարզվեցին նաև շատ հանգամանքներ, որ ընտրողների մի հոծ զանգված ծանոթ չէր ընտրելու կարգին, ձևին, որը առաջ էր բերում մի շարք խոչընդոտներ հենց ընտրատեղամասերում։

Պետք է արձանագրենք, որ շատ քաղաքացիներ միայն հիշում էին, որ Նիկոլը 4-րդ համարն է և վերջ՝ չիմանալով, թե ինչպես պետք է քվեարկեն։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները մի քանի քվեաթերթրիկ են դրել ծրարի մեջ կամ վերցրել են 4-րդ քվերաթերթիկը՝ կրկին նշելով 4-րդ համարին։ Այսինքն՝ 4-րդ համարը միայն ասոցացվում էր Նիկոլ Փաշինյանի հետ։

Արդյունքում ստացվել է այնպես, որ բոլոր ընտրատարածքներում Իմ քայլի 4-րդ համարները ստացել են պատկառելի թվով ձայներ եւ միայն այն պատահականության շնորհիվ, որ 4-րդ ընտրացուցակում եղել են 4-րդ համարի տակ։